Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժողովրդավարությունն ամբողջովին չէ. Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ishxanyan

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մարդու իրավունքների մասով տարվա ամենամեծ ձեռքբերում է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Սա շատ կարևոր հարց է, որովհետև անհարմար է ապրել մի պետության մեջ , որտեղ կան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ»,- ասում է նա: Ազատ, արդար մթնոլորտում անցած ընտրությունները նա նույնպես կարևորում է, բայց Հայաստանը ամբողջովին ժողովրդավարական երկիր դեռ չի համարում, ըստ նրա ժողովրդավարության հաստատման անշրջելիության մասին հնարավոր կլինի խոսել մի քանի ընտրություններից հետո . «Այս անգամ պարզ էր, որ հեղափոխական ուժը հաղթելու է, անկախ երկրից, եթե համոզված ես, որ հաղթելու ես որևէ լուրջ լծակ իմաստ չունի կիրառել այդ հաղթանակի համար»,- նշում է իրավապաշտպանը: Մանրամասները՝ տեսանյութում