Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը կարող է արկածախնդրությունների գնալ. Վարդգես Գասպարի

Հասարակություն
gaspari

«Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով՝ շատ հավանական է, որ կազդի նախաքննության վրա: Դա այնքան ակնհայտ է, քանի որ իշխանության օրոք էլ ուղղորդվել են բոլոր դատարանները, բոլոր իրավական գործընթացները: Կայացվել են բազմաթիվ վճիռներ, որոնք այսպես արդեն հերթով բեկանվում են ՄԻԵԴ-ում, այդ թվում նաև իմ վճիռը»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով Շենգավիթի ընդհանուր իրավասության շենքի դիմաց էր: Ըստ Գասպարիի՝ նախ վտանգավոր է, և Քոչարյանը կարող է արկածախնդրությունների գնալ և իրոք կարող է հետաքննության վրա ազդել: Գասպարիի համար զարմանալի էր նաև, թե ինչպես են կարող փաստաբանները ապացուցել, որ Քոչարյանը չի խոչընդոտի քննությանը: Գասպարին ասաց, որ վերջերս նույնիսկ նամակ ուղարկել ԱԱԾ մեկուսարան Քոչարյանին: «Այնտեղ ես շատ երկար նկարագրել եմ, թե այն անձը, ով իրեն համարում էր Քոչարյանի զինակիցը, ասում էր գնացել է Արցախ: Եվ ինքը ասում է, որ գնացել ա, տներ ա թալանել և այլն: Եվ այդ ամենը ինքն ասում էր՝ ինձ կտտանքների ենթարկելով: Ես այդ ամենը նկարագրել և ուղարկել եմ Քոչարյանին»,- մանրամասնում է նա: Գասպարիի խոսքերով՝ իր ներկայացրած անձի անունն է Տիգրան Թադևոսյան, որը կրկնահանցագործ, թմրամոլ է, իրեն կտտանքների է ենթարկել: «Ես այդ իրավիճակից ազատվեցի միայն այն ժամանակ, երբ այսպես ասած «ՍիՓիԹի»-ի մարդիկ էկան կալանավայր և էկան իմ խուցը փոխեցին: Եվ իրավիճակը ինձ համար փոխվեց»,- եզրափակեց Գասպարին: