Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը նոր կոչումներ է շնորհել մարզիկներին

Սպորտ
sport-naxarar-28.12.

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հրամանով «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել Գագիկ Խաչիկյանը, Էլմիրա Կարապետյանը, Տիգրան Մինասյանը, Դավիդ Օվասապյանը, Հովհաննես Մաղաքյանը, Աննա Մկրտչյանը, Ժորժ Եղիկյանը, Վարազդատ Լալայանը, Նորայր Հախոյանը եւ Վազգեն Թևանյանը: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհվել Էդուարդ Սարգսյանին, Շանթ Խաչատրյանին, Սահակ Հովհաննիսյանին, Գեղամ Գալստյանին, Ռաֆայել Հարությունյանին, Գևորգ Մխեյանին, Գաբրիելլա Ակոբյանին, Եվա Ավետիսյանին, Ռաֆայել Հովհաննիսյանին, Ռաֆայել Հակոբյանին, Կարեն Խաչատրյանին, Արարատ Մանուչարյանին և Վահե Պողոսյանին: Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է մարզիկներին կոչումների արժանանալու կապակցությամբ եւ մաղթել է նորանոր հաջողություններ: