Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նապոլի» ուլտրասները հարձակվել են «Ինտերի» երկրպագուների վրա. կա մեկ զոհ

Սպորտ
sport-italia-27.12.

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում անցած գիշեր կայացած «Ինտեր» - «Նապոլի» խաղին տեղի ունեցած միջադեպերը բավականին մտահոգել են այդ երկրի ֆուտբոլային այրերին: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, հանդիպումից առաջ «Նապոլիի» ուլտրասները վրաերթի են ենթարկել «Ինտերի» երկրպագուին, որը հիվանդանոցում մահացել է: Այնուհետեւ, նեապոլցի ֆաները դանակահարել են 4 ինտերիստների, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց: Իսկ ահա հանդիպման ժամանակ «Ինտերի» երկրպագուներն անընդհատ ռասիստական բացականչություններ են արել «Նապոլիի» սեւամորթ ֆուտբոլիստ Կոլիբալիի հասցեին: Մրցավարը մի քանի անգամ ընդհատել է հանդիպումը, սակայն դա էլ օգուտ չի տվել: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան այդ կապակցությամբ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են անժամանակ դադարեցնել առաջնությունը, մինչեւ որ կհայտնաբերվեն հանցագործները եւ կպարզվեն այդ միջադեպերի մանրամասները: