Սուրբծննդյան նվերներից դժգոհ իննամյա տղան ոստիկանություն է կանչել

Գերմանիայի Ցետել քաղաքի իննամյա բնակիչը ոստիկանություն է կանչել այն բանի համար, որ չի հավանել Սուրբ Ծննդյան նվերները։

Այս մասին տեղեկանում ենք Գազետա ռու-ից։

Ստանալով ահազանգ, ոստիկանները ժամանել են դեպքի վայր, որտեղ նրանց է դիմավորել բարկացած մի երեխա։ Վերջինս նրանց է ցույց տվել իր նախըտրած նվերների ցուցակը, որը նա ցանկացել է ստանալ Ձմեռ Պապիկից։

Ցետելի ոստիկանները համեմատել են երեխայի ներկայացրած ցուցակը և տոնածառի տակ դրված նվերները և արձանագրել, որ ոչ մի համընկում չկա։

Նրանք  ստիպված  երեխային ասել են, որ  Ձմեռ Պապիկը տարիքի պատճառով  շփոթել է նվերները։