Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռի ՖԱ»-ի գլխավոր մարզիչ

Սպորտ
unnamed-9

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռի ՖԱ»-ի գլխավոր մարզիչ։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը: 46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ: Գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը կփոխարինի Արմեն Ադամյանին, որը Հայաստանի առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո հրաժարական էր տվել: