Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության գլխավոր դրդապատճառը

Սպորտ
a1mourinjo

Անգլիական լրատվամիջոցներին հաջողվել է պարզել Ժոզե Մոուրինյոյին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու գլխավոր դրդապատճառը: Ինչպես նշում է The Times-ը, պորտուգալացի մասնագետին պաշտոնանկ են արել այն բանից հետո, երբ թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը զանգահարել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին եւ խնդրել փոխել գլխավոր մարզչին: Մինչ այդ, Ժոզե Մոուրինյոյին ազատելու հարցը չի եղել օրակարգում, սակայն այդ պահանջից հետո գործադիր տնօրենը կապվել է ակումբի սեփականատեր Գլեյզերի հետ, որը տվել է իր համաձայնությունը: Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար պորտուգալացի մարզչին պետք է վճարի ոչ քիչ, ոչ պակաս 25մլն եվրո փոխհատուցում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ, նորվեգացի Օլե Գունար Սուլշերը, ով պայմանագիր է ստորագրել մինչեւ 2019թ ամռանը: