Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի առաջիկա հանդիպումը

Սպորտ
a1ronaldu

«Յուվենթուսի» պարտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության առաջիկա տուրի «Ատալանտայի» հետ հանդիպմանը:   Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին որոշել է լրացուցիչ հանգիստ տալ 33-ամյա ֆուտբոլիստին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ընդհանուր առմամբ անցկացրել է 22 խաղ, որոնցում խփել է 12 գոլ եւ կատարել 8 արդյունավետ փոխանցում:   «Ատալանտա» - «Յուվենթուս» հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 26-ին: Առաջնությունում կայացած 17 տուրից հետո թուրինյան ակումբը 49 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատալանտան» 24 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: