Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը Մարկոս Պիզելին է

Սպորտ
3d6f81930e9017a2ae905e33b7482027

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018թ քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքելով 171 միավոր, Հայաստանի 2018թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքած 70 միավորով 2018թ լավագույն մարզիչ է ճանաչվել Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը: 60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի»  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը եւ «Ալաշկերտի»  գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել Վարդան Բիչախչյանի անունը, որի շնորհիվ էլ հենց նա է զբաղեցրել երրորդ հորիզոնականը: