Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուէլ Պետրոսյանը պարտվեց եւ զրկվեց մրցանակային տեղից

Սպորտ
a1chess-ispania-1

Բարսելոնայում անկացվող շախմատի Սիտջեսի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Մինչեւ վերջին տուրը հաջող հանդես եկող մեր երկու շախմատիստները՝ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը եւ Տիգրան Կ. Հարությունյանը ավարտական պարտիայում պարտություն կրեցին: Նրանք 6,5-ական միավորով կիսեցին 15-28-րդ տեղերը: Հարկ է նշել, որ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակի դեպքում միանշանակ տեղ կզբաղեցներ առաջին եռյակում: Ինչ վերաբերում է մեր երրորդ մասնակցին, գրոսմայստեր Վահե Բաղդասարյանին, ապա նա վաստակած 4 միավորով մրցաշարն ավարտեց 126-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող դարձավ իսպանացի գրոսմայստեր Ալվար Ալոնսոն, որը միակն էր, որ կարողացավ 8 միավոր գրանցել իր անվան դիմաց: