Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմա ոնց ուզում եք նալեք Մանվելին»,-ասաց «Ճոյտը»՝ մուրճ ու պայտ տալով էջմիածնեցիներին

Հասարակություն
Joyt

Էջմիածնում «Ճոյտ» մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանը նույնպես մասնակցում էր ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման անցկացվող բողոքի ցույցին։ «Ժողովուրդ ջա՛ն, ես ուզում եմ ձեզ հիշեցնել 2008 թվականը, երբ Մանվելը տարբեր ձևերով փորձեց ժողովրդին իրեն բուն նպատակից դուրս հանել։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ․ ժողովուրդը հավաքվեց հրապարակում, ժողովուրդը արդար իրեն պահանջն էր առաջ քաշում, բայց Մանվելը էկավ բոլորին ցրեց մի կողմ:Ինքը էկավ տունը պախկվեց, շատ մարդիկ գնացին, բանտերում հայտնվեցին և տուժեցին իրենց քաղաքական դիրքորոշումից հետո, երբ որ նա փորձեց մարդկանց խաբել»,- հավաքվածներին բացատրեց Հակոբյանը։ Գործարարը նշեց, որ նույն բանը տեղի ունեցավ 2015 թվականին։ Այնուհետև  շարունակելով իր խոսքը, հավաքվածներից մեկից վերցրեց մի մուրճ և մի պայտ․ «Հիշում եք, երբ 15 թվականին, երբ պարոն Ծառուկյանը գալիս էր որևիցե միջոցառման․պարոն Ծառուկյանը նստում էր Մանվելի մի կողքը, մյուս կողմը՝ ըլնում էր Սերժ Սարգսյանը, և նա ամեն ինչով քծնում էր պարոն Ծառուկյանին»,- մանրամասնում է նա։ «Ինքը ասեց․ «Ինչո՞ւ եք էդպիսի վիճակ ստեղծում, և պետք է որ, Պարո՛ն Սարգսյան ձեր ձեռն ա և մուրճն էլ, նալն էլ, մեխն էլ»։ Հիմա էդ նույն մուրճը, նալը իմ ձեռքին ա, և ես դա փոխանցում եմ մեր Էջմիածին քաղաքի ժողովրդին։ Հիմա ոնց ուզում եք, նալեք Մանվելին և դուք եք որոշողը, թե ինքը ինչ կարգավիճակով հետագայում պետք է ապրի էդ քաղաքում կամ ինչ բացատրություններ տա։ Դուք եք ներելու կամ չեք ներելու»,- ասաց Հակոբյանը։