Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյանը կարևորել է բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը

Պաշտոնական
osip-1

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։ Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ կարևորեց բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարեց  ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարեց անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։ Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը և՛ տեղակալներին, և՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։