Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցը շարունակվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-21

Էջմիածնում քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ինչպես արդեն հայտնի է  դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում  Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց: