Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուէլ Պետրոսյանի հաղթարշավը ընդհատեց Վասիլի Իվանչուկը

Սպորտ
cid__b0f69236-7c70-d46b-0d47-4f26f2855497@yahoo

Իսպանիայում ավարտին է մոտենում շախմատի Սիտջեսի խոշոր մրցաշարը, որին մասնակցում են 41 երկրների 183 շախմատիստ: Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը, որը հաջող էր մեկնարկել մրցաշարում եւ երեք առաջատարներից մեկն էր, 8-րդ տուրում հանդիպեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Մեր շախմատիստը խաղասկզբում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն հետագայում կորցրեց այն եւ ի վերջո պարտվեց փորձառու գրոսմայստերին: Չնայած այդ սայթաքմանը, Մանուէլ Պետրոսյանը պահպանում է առաջին տեղը գրավելու  շանսերը, քանի որ ընդամենը կես միավորով է հետ մնում երեք առաջատարներից: Նախավերջին՝ 9-րդ տուրում, նա կհանդիպի սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի հետ: Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը,  նույնպես առաջատարներին զիջում է կեսական միավորով: Այսօր նա կմրցի հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանի հետ: