Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «Բառնլի». Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հանդիպումը (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-burnley-1

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում կընդունի 18-րդ տեղում գտնվող «Բառնլիին»:   Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից, քանի որ երեք օր առաջ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ գավաթային խաղում եւ չէր հասցրել բուժել այն:   «Արսենալ» - «Բառնլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: