Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներվածները հանրությանն ինտեգրվելու խնդիր ունեն (տեսանյութ)

Հասարակություն
0be7c264d5375c751e1644189beb31e5

Նոյեմբերի 6-ից  ուժի մեջ մտած համաներմամբ  դեկտեմբերի 6-ի դրությամբ ազատ է արձակվել  549 դատապարտյալ: Դատապարտյալի ազատ արձակվելուց հետո  խնդիր է առաջանում՝ հասարակությանը ինտեգրվել: Այս հարցում դատապարտյալներին օգնության պետք է հասնեն  իրավապահ մարմինները: Ըստ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանի՝ այն էլ ոչ թե  ազատ արձակվելուց  հետո, այլ  մինչև դա:  «Քրեակատարողական հիմնարկներում կան համապատասխան անձինք, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, որոնք պետք է այդ աշխատանքը տանեն: Ավելին՝ մենք երկար ժամանակ ունենք պրոբացիոն ծառայություն, որը իր մեջ այդ տարրերը պարունակելու է, աշխատանք տանել ազատությունից զրկված անձանց հետ»: Սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանի կարծիքով այս համաներումը ուղղված չէ մարդուն, քանի որ քրեակատարողական հիմնարկներում ոչինչ չի արվում, որպեսզի դատապարտյալը ազատ արձակվելուց հետո կարողանա ինտեգրվել հասարակությանը: «Բանտի խնդիրը նա է, որ առաջին օրից մարդուն մոտեցնի հասարակությանը անընդհատ, ավելին հասարակությունը ևս մոտեցնի  անձին, գրադարանով, սոցիալական, բժշկական  ծառայություններով, կրթությամբ և այս իմաստով համաներումը անդեմ է»: Մեկ այլ կարևոր խնդիր է՝ ի՞նչ պետք է անի ազատ արձակվելուց  հետո  այն դատապարտյալը, որը չունի հարազատ, տուն, տանիք: Հնարավո՞ր է, որ այդպիսինները ստիպված դիմեն այնպիսի քայլի, որպեսզի կրկին հայտնվեն ճաղերի հետևում: Հասմիկ Հարությունյանը չի բացառեց, որ  նման դեպքեր կլինեն:  «Նախորդ տարիներին արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ չունենալով համապատասխան հնարավորություններ  կրկին վերադարձել են քրեակատարողական հիմնարկներ»:  Թե ազատ արձակվածներից  քանիսն են կրկին ցուցաբերել ոչ պատշած վարքագիծ,  պաշտոնական տվյալներ դեռևս չկան: Ըստ Հասմիկ Հարությունյանի՝ խոսակցություններ կան, որ մեծ խմբով մարդիկ հնարավոր է կրկին հայտնվեն անազատության մեջ: Ի դեպ, ըստ Հարությունյանի՝ այն ազատ արձակվածները, որոնք չունեն  բնակության վայր, աշխատանք, կարող են դիմել տարածքային բաժիններ, որտեղ կարող են աջակցություն ստանալ զբաղվածության և այլ հարցերով: Թ ինչու՞ համաներումը չտարածվեց ցմահ  ազատազրկվածների վրա, ինչը ժամանակին  դարձել էր  բուռն քննարկումների առարկա, Հասմիկ Հարությունյանը բացատրեց, որ այդ որոշումը պայմանավորված էր նրանով, որ նրանց վրա համաներում չի կիրառվի, բայց կցուցաբերվի անհատական որոշում, որի արդյունքեւմ կվերանայվեն գործերը և հնարավոր է պայմանական վաղաժամ ազատ արձակվեն: