Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են Հունաստանում ֆուտբոլի մրցավարները գործադուլ հայտարարել

Սպորտ
sport-hunastan

Հունաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի հանդիպումները, որոնք նախատեսված էին առաջիկա հանգստյան օրերին, անորոշ ժամանակով հետաձգվել են: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ֆուտբոլային մրցավարները անժամկետ գործադուլ են հայտարարել՝ սատարելով իրենց գործնկեր Տանասիս Ցիլոսին: Վերջինս այս ամսվա սկզբին դիմակավորված հանցագործների կողմից հարձակման էր ենթարկվել, որի պատճառով լուրջ վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա երեկ դուրս է գրվել: Նույն օրը 75 մրցավարներ իրենց ստորագրությամբ նամակ են ներկայացրել Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում հայտնել են, որ հրաժարվում են սպասարկել Սուպերլիգայի խաղերը՝ կապված հոգեբանական ճնշումների եւ անվտանգության բացակայության հետ: Հունվարի 4-ին ֆեդերացիայի ղեկավարությունը հանդիպելու է մրցավարների հետ եւ որոշելու հետագա անելիքները: