Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարում գրավեց 8-րդ տեղը

Սպորտ
a1chess-lilit-20.12.

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող շախմատի Շարժայի կանանց գավաթի մրցաշարում այսօր կայացավ վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Սոնա Ասատրյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Արմինե Բաբայանը հաղթանակ տարավ: Այդպիսով, մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Իրինա Բուլմագան, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նա կստանա 2500 դոլար պարգեւավճար: Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, որը կպարգեւատրվի 600 դոլարով: Սոնա Ասատրյանն ու Արմինե Բաբայանը վաստակեցին 6-ական միավոր եւ բաժանեցին 20-21-րդ տեղերը: