Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կֆինանսավորվի երեք ներկայացում, մնացածի համար պետք է գումար հայթայթել» (տեսանյութ)

Հասարակություն
konstantin-orb

Արամ Խաչատրյանի երեք բալետները կներկայացվեն Նյու-Յորքում, իսկ սեպտեմբերի 7-ին նոր թատրերաշրջանը կբացի «Անուշ»-ի նոր բեմադրությունը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը ամփոփեց անցնող Օպերատարվա աշխատանքը և ներկայացրեց գալիք տարվա ծրագրերը: Նրա խոսքով, մեծ ծրագրեր ունեն: Նոր և վերականգնված ներկայացումներ կունենան: Մասնավորապես, «Նորմա»-ի նոր բեմադրությունը, որտեղ գլխավոր դերերգով հանդես կգա Անահիտ Մխիթարյանը: Կբեմադրվեն Վաչե Շարաֆյանի «Հին աստվածները» բալետը, ըստ Լևոն Շանթի, կբեմադրվեն նաև  «Կարապի լիճ»-ը և «Շչելկունչիկ»-ը: «Սա մեծ աշխատանք ու ջանքեր է պահանջում: Յուրաքանչյուր նոր բեմադրության, նոր նախագծի համար մեծ գումարներ են հարկավոր: Պետական աջակցությունը բավարար չէ, նախարարությունը ֆինանսավորում է երեք ներկայացում՝ «Անուշ»-ը, «Անտունին», և «Հին աստվածները»: Մնացած բեմադրությունների համար պետք է գումարներ «հայթայթել» հովանավորների միջոցով: Եթե այս բոլոր ծրագրերն իրականանան, ես երջանիկ կլինեմ»,- ասաց պարոն Օրբելյանը: -«Վեց ամիս ես որևէ հարցի մասին նախարարությունում չեմ բարձրաձայնել, քանի որ չգիտեի ում բարձրաձայնել, Սպասում եմ, թե երբ ամեն ինչ ավելի կհստակեցվի»: Երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ պարոն Օրբելյանը որևէ կոնկրետ պատասխան տալ առայժմ չի կարող: «Այսօր հանդիպելու եմ նրա հետ և դրանից հետո միայն պարզ կլինի, թե այս խնդիրը ինչ լուծում կունենա: մի բան կարող եմ միայն ասել, որ նրա նման պրոֆեսիոնալ խմբավարները շատ չեն»,- ասաց նա: «Գրեմմի» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների թվում են Կոնստանտին Օրբելյանը և օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը կյանքից հեռացավ 2017-ին: Նրանք ներկայացվել են «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար: Մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում: