Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 21-ին հայտնի կդառնան Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Սպորտ
sport-10-lavagujn

Դեկտեմբերի 21-ին, «ԴաբըլԹրի բայ Հիլթոն հոթել Երևան» հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի կունենա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը: Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը դրան կմասնակցեն նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցները եւ նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչները (մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչները): Քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին եւ կավարտվի 18:00-ին, որից հետո կամփոփվեն նաեւ դեկտեմբերի 10-ին մեկնարկած SMS քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, 2018թ Հայաստանի 10 լավագույն մարզիկների կոչմանը հավակնում են տարբեր մարզաձեւերի 21 մարզիկ: Ահա նրանք. Ալեքսանյան Արթուր - հունա-հռոմեական ըմբշամարտ Ասլանյան Կարեն - հունա-հռոմեական ըմբշամարտ Գասպարյան Հայկ - ուշու Թովմասյան Արթուր - սպորտային մարմնամարզություն Կասումյան Դավիթ - ուշու Կարապետյան Ֆերդինանդ - ձյուդո Կիրակոսյան Տիգրան - սամբո Հարությունյան Վլադիմիր/Սարգսյան Լև - ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր Ղազարյան Արսեն - սամբո Մանուկյան Մաքսիմ - հունա-հռոմեական ըմբշամարտ Մարտիրոսյան Սիմոն - ծանրամարտ Մինասյան Գոռ - ծանրամարտ Մխիթարյան Գրիգոր - սամբո Մխիթարյան Հենրիխ - Ֆուտբոլ Շահինյան Արթուր - հունա-հռոմեական ըմբշամարտ Պետրոսյան Դավիթ - սամբո Պիզելլի Մարկոս - Ֆուտբոլ Սարգսյան Սարգիս Արթուրի - հունա-հռոմեական ըմբշամարտ, խուլեր Սարգսյան Սարգիս Մուրադի - ուշու Ստեփանյան Էդգար - հեծանվային սպորտ Վարդանյան Վաչիկ - սամբո