Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուէլ Պետրոսյանը սկսեց գլխավորել աղյուսակը

Սպորտ
a1chess-20.12.

Իսպանիայում ընթացող շախմատի Սիտջեսի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Արդեն կայացած 6 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 5,5 միավոր և գլխավորում է աղյուսակը: Նրա հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի գրոսմայստեր Ալվար Ռոսել Ալոնսոն, ով նույնքան միավոր ունի, սակայն հետ է մնում լրացուցիչ գործակիցներով:   Միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը ընթացիկ տուրում հաղթելով իր մրցակցին, վաստակեց 5 միավոր եւ միացավ առաջատարներին հետապնդողների խմբին: Նա այսօր կհանդիպի սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի հետ: Մեր երրորդ շախմատիստը՝ գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը, վաստակած 2,5 միավորով գտնվում է 113-րդ տեղում: