Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի թիմը դուրս մնաց լիգայի գավաթից

Սպորտ
a1arsenal-20.12.

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Տոտենհեմին» եւ դուրս մնաց մրցաշարից:   Հյուրերի կազմում աչքի ընկան Խին-Մին Սոնն ու Դելե Ալին: Դաշտի տերերը գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն ունեցան, սակայն երկու դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուս դրվագներում հաջող խաղաց «Տոտենհեմի» դարպասապահ Գասանիգան:   «Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին: Նա 11-րդ րոպեին չկարողացավ իրացնել գոլային ռեալ պահը, երբ մեն-մենակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դիմաց:   «Տոտենհեմը» կշարունակի պայքարը լիգայի գավաթի համար: Կիսաեզրափակիչում այն կհանդիպի Լոնդոնի մեկ այլ թիմի՝ «Չելսիի» հետ: