Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Ռեալը» մտավ աշխարհի առաջնության եզրափակիչ

Սպորտ
a1real-19.12.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղում 3:1 հաշվով հաղթեց Ասիայի չեմպիոնների լիգայի հաղթող ճապոնական «Կաշիմա Անտլերսին»: Նախ, մադրիդցիների հարձակվող Գարեթ Բեյլը երեք գոլ խփեց եւ հեթ-տրիկ ձեւակերպեց: Ճապոնացիներից Շոմա Դոին խաղավերջում խփեց միակ պատասխան գնդակը: «Ռեալը» եզրափակիչում կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների չեմպիոն «Ալ Այնի» հետ, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում 11մ հարվածներով հաղթել է Լիբերտադորեսի գավաթակիր, արգենտինական «Ռեիվեր Փլեյտին»՝ 2:2, 11մ՝ 5:4: Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: