Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի խորհրդարանում ընդունել են «Լուսավոր Հայաստան»-ի պատվիրակությանը

Պաշտոնական
NA_10

Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության առաջին պաշտոնական այցն Արցախ: ԱԺ նախագահը, ընդգծելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները  շարունակելու կարևորությունը, հույս է հայտնել, որ նոր խորհրդարանում ԼՀԿ խմբակցությունը նպաստելու է այդ կապերի ամրապնդմանը՝ նոր որակ հաղորդելով արդեն իսկ կայացած ձևաչափերին։ Աշոտ Ղուլյանը արժևորել է նաև ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը՝ համազգային նշանակության հարցերի լուծման համատեքստում։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ կուսակցությունը պատրաստակամ է Արցախի քաղաքացիների ձայնը լսելի դարձնելթե՛ ՀՀ նոր խորհրդարանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերը։ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանիուղեկցությամբ՝հանդիպել էխորհրդարանում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահի տեղակալը ներկաների անունից շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ ևս երկու խորհրդարանների միջև համագործակցություննարդյունավետ կլինի: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ ընտրվելուց հետո Արցախ կատարած առաջին այցի նպատակը տեղի իշխանությունների հետ Արցախին և Հայաստանին վերաբերող առաջնահերթությունների քննարկումն ու կարծիքների հավաքագրումն է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններին, քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, Արցախի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական համագործակցությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և բանակցային գործընթացի ձևաչափին վերաբերող թեմաներ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել  փոխգործակցությունը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին