Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը. Մարինա Խաչատրյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին (տեսանյութ)

Հասարակություն
marina-xachatryan

Ցավով եմ կիսվում այս նյութով. ֆեյսբուքի իր էջում գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ու հրապարակել  Զարուհի Փոստանջյանի արած  մի հայտարարություն, որտեղ  վերջինս ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ: «Ժամանակին զարմանում էի, թե ինչու է քննադատում եւ վիրավորական անուններով կոչում միայն մի քանի հանցավոր դեմքի, սակայն անուն հայրանունով է դիմում մեկ այլ խմբի հանցավորներին: Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը, ու թեեւ բոլորովին չէի ցանկանա, որ ճշմարտությունը սա լիներ, սակայն այս ամենի վրա աչք փակել չի կարելի։ Միշտ շարժվել եմ սեփական կարծիքով, սեփական զգացումներով ու սկզբունքներով։ Քննադատել եմ մարդկանց կատարած գործերը, խրախուսել ու աջակցել եմ արժանավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հանուն մեր հայրենիքի նայել են ճշմարտության աչքերին: Այսուհետ եւս հետեւելու եմ միմիայն իմ սկզբունքներին, միմիայն իմ պատկերացումներին ու հավատին: Չեմ ափսոսում այն ժամանակը, որն անց եմ կացրել որոշ մարդկանց կողքին, քանզի այդ ժամանակն է թույլ տվել ինձ ճանաչել այդ մարդկանց ու կուրորեն չհավատալ նրանց: Այո՛, ես պահանջում եմ լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ես ցանկանում եմ իմանալ ու մեր սերունդներին հասանելի դարձնել իրական դավաճանների ու իրական հայրենասեր մարդկանց անունները: P.S. Հաճախ մենք վախենում կամ ամաչում ենք սեփական կարծիքն արտահայտել, շարժվել սեփական սկզբունքներով։ Սակայն, չկա ոչինչ ավելի հեշտ ու հաճելի, քան սեփական ԵՍ-ն ունենալն ու ստրկամիտ չլինելն է»: