Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)

Սպորտ
a1boks-19.12.

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով երիտասարների աշխարհի չեմպիոնի կոչումը: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հայ բռնցքամարտիկը Կազանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո շոուի գլխավոր մրցամարտի 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի Ալվին Լագումբային: Հայաստանի մեկ այլ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 8 ռաունդանոց մենամարտում հաղթանակի է հասել ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամաբ: Մեր մարզիկը տոնել է 12-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: