Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Պաշտոնական
1511368004_hexine-champa

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար, փակ՝ բեռնատարներ ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:  Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: