Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնումներն ավարտվել են անարդյունք

Պաշտոնական
korea

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն.  Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:  Փրկարարները ջրանցքի ջրավազանի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: