Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ սուտ է» (տեսանյութ)

Պաշտոնական
tigran-atanesyan

Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները «ամբողջությամբ սուտ են և զրպարտություն»։ Նա նաև նշում է, որ վստահ է՝ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար։