Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարծեք թե դարերով հետ ենք ընկել գործընթացներից. Գագիկ Հարությունյան (տեսանյութ)

Հասարակություն
gagik-harutyunyan

2008 թվականից ի վեր  դատական գործերի պահման միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու գործում որևէ լուրջ քայլ չի արվել. «Այսօր թե ծրագրային, թե տեխնիկական ապահովման առումով լրջագույն խնդիրներ են կուտակված»,- «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողության ժամանակ ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: 2017 թվականին արդարադատության նախարարության առաջարկով և կառավարության որոշմամբ, նախարարությունում ստեղծվել է էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժին, այն պետք է ապահովի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման՝ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցմանն ուղղված  ծրագրերի մշակման իրականացումը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով այն անարդյունավետ է աշխատել: «Կարծեք թե դարերով հետ ենք ընկել գործընթացներից, որոնք միջազգային արենայում ընթանում են»: Մանրամասները՝ տեսանյութում