Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած հասկանալու են մի պարզ ճշմարտություն. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
grno

Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով Քոչարյանի կալանավորման գործում իրավաբանություն գոյություն չունի: «Ցավոք սրտի մենք դեռևս մի փուլում ենք իշխանափոխության, նոր իշխանությունների ադապտացման  իրավիճակում, որտեղ ոչ իրավաբանները արտահայտում են մտքեր, որոնք իրավաբանության կապ չունեն, իսկ, ցավոք սրտի, ենթականերն աշխատում են դրանք կյանքի կոչել՝ փորձելով հաճոյանալ իշխանավորներին»: Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ երկուստեք կհասկանան, որ այդ գործողությունները որևէ արդյունք և լավ բանի չեն բերի, և կհրաժարվեն այդ մտքից: «Ես հուսով եմ, որ ի վերջո Հայաստանի պաշտոնյաները՝ ամենաբարձր. Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած (էն նախաձեռնությունը, որ ես սկսել եմ և, ցավոք սրտի, դեռևս հաջողության չեմ հասցրել) հասկանալու են մի պարզ ճշմարտություն. իրենք պարտավոր են նստել կլոր սեղանի շուրջ»,- ասաց Իսագուլյանը: Իր պատկերացրած կլորի սեղանի շուրջ հնարավոր հավաքվողների ցանկում Իսագուլյանը, բացի  Նիկոլ Փաշինյանից ու Արմեն Սարգսյանից նշում էր նաև Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Վեհափառ Հայրապետին, Կիլիկիո կաթողիկոսին: