Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորյա մանկական ներկայացումներում իրավիճակ չի փոխվել

Հասարակություն
hermine-1

Նախապատրաստություններն արդեն սկսված են, քաղաքը զարդարվում է ամանորին ընդառաջ։ Նախապատրաստվում են նաև թատրոնները՝ երեխաներին ներկայանալու ամանորյա հեքիաթ-ներկայացումներով։ Այստեղ առանձնապես նոր բան չկա։ Թատրոններում հիմնականում անցած տարիների ներկայացումներն են, քչերը կներկայանան նոր ցանկով։  «Հակոբ Պարոնյանի Անվան Պետական Երաժշտական Թատրոնն ու Կ.Ստանիսլավսկու Անվան Դրամատիկական Թատրոնը այս տարի կներկայանան նոր ներկայացումներով՝  «Ձյունե թագուհին» և «Ձյունապատ տանիքների հեքիաթը» բեմադրություններով։ Վերջինը բեմադրված է ««Շունն ու կատուն»» հեքիաթի հիման վրա, սակայն այս տարիների ընթացքում «Շունն ու կատուն» մեծացել են և իրենց թոռնիկներին պատմում են իրենց երիտասարդության պատմությունը։ «Սառցե սիրտը» այս տարի կրկին կայցելի Գ. Սունդուկյանի Անվան Ազգային Ակադեմիական Թատրոն։ Տնօրենի խոսքով այս ներկայացումը նախորդ տարի մեծ հետաքրքրություն  է առաջացրել հանդիսատեսի շրջանում, և իրենք էլ ցանկացել են այս տարի ևս ներկայանալ նույն ներկայացումով։  «Մարդուկ Ջարդուկ» հանրահայտ Չայկովսկու (Щелкунчик)  ներկայացումը, այս տարի կրկին կներկայացվի Խամաճիկների Պետական Թատրոնում, սակայն որոշակի նորություններով՝ ներկայացման համար գրվել է նոր երաժշտություն, որի հեղինակը ռեժիսոր և դերասանուհի  Լիլի Էլբակյանն է։ Տնօրեն Ռուբեն Աբրահամյանի խոսքով, ներկայացման հետ կապված խնդիրներ չկան, միակ խնդիրը փոքր բեմն է, որն էլ մեծացնելու հնարավորություն չունեն՝ շենքի անհարմարության պատճառով։  Այս տարի ներկայացումների գնային փոփոխություններ նախորդ տարիների համեմատ չեն լինի, տոմսերի արժեքը մատչելի են և հասանելի բոլոր խավերի համար։  Ինչպես նշեց Կամերային Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը,- շատ ուրախ է, որ պետությունը որոշ քայլեր է ձեռնարկում դպրոցների հետ համագործակցության մեխանիզմներ մշակելու համար, քանի որ շատ կարևոր է, որ դեռ մանկուց երեխայի մեջ ձևավորվի թատրոններ այցելելու մշակույթը։