Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտախորհրդարանական  ուժերը  կմիավորվեն  հսկելու իշխանություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
ujer

Արտախորհրդարանական ուժերը  մտադրություն ունեն միավորվելու մեկ-երկու հիմնարար հարցի վերաբերյալ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը այդ ուժերից մեկը կլինի: Կուսակցության  նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց, որ միավորվելը կօգնի եւ կհսկի այսօրվա իշխանություններին: «Առաջինը՝  Սահմանադրություն, որը բացարձակ կեղծիքներով է ընդունված եւ անհրաժեշտ է, որպեսզի նա վերանայվի ամբողջովին, եւ երկրորդը՝ ազգային պետականության անվտանգության խնդիրներն են, որը մեզ համար գլխավորն է, որովհետեւ եթե շեղում լինի այս հարցում՝ մենք բոլորս ենք վտանգվելու դրա համար մենք գտնում ենք, որ պետք է օգնել եւ հսկել այսօրվա իշխանություններին: Մենք ուզում ենք, որ նրանք հաջողվեն, ես սա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որովհետեւ այս պահին պետք է ամեն ինչ արվի, որպեսզի երկիրը ապահով լինի եւ անվտանգ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը: