Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Սպորտ
sport-mourinho-18.12.

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական ակումբի պաշտոնական կայքից: «Ակումբը շնորհակալություն է հայտնում Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ է մաղթում նրան ապագայում: Առաջիկայում կնշանակվի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, որը կաշխատի մինչեւ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում ակումբը կսկսի փնտրել նոր մարզչի», - նշված է ակումբի հայտարարության մեջ: Պորտուգալացի մասնագետի օրոք անցկացված վերջին խաղում «Կարմիր հրեշները» 1:3 հաշվով պարտվել են «Լիվերպուլին»: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում 26 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել էր 2016թ ամռանը: Երկուսուկես տարում նա թիմի հետ հաղթել է երեք մրցաշարերում, այդ թվում 2016թ Եվրոպայի լիգան, որին նվաճմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հարցում. «Ա1+»-ը ցանկանում է պարզել, արդյո՞ք անգլիական ակումբը ճիշտ որոշում է կայացրել՝ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ անելով աշխարհի լավագույն մասնագետներից մեկին: Եվ ո՞ւմ կցանկանայիք տեսնել այդ տեղում.