Գյումրեցիներն ընտրել են Փաշինյանին ու սպասում են խնդիրների լուծմանը (տեսանյութ)

2017-ի խորհրդարանական ընտրություններում նախկին իշխանությունների օգտին քվեարկել էր շիրակցիների 18%-ը:

Այսօրվա իշխանություններին դեկտեմբերի 9-ին ընտրել է Շիրակի մարզի ընտրողների 60%-ը:

Տարբերությունը բավական մեծ է, բայց սա դեռ չի նշանակում, թե գյումրեցիները նոր իշխանություններին վստահում են անվերապահորեն: Գյումրին հազար ու մի խնդիր ունի, ու նրանք սպասում են այդ խնդիրների լուծմանը: