Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 12:16 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոնին

Սպորտ
a1chess-london-2

Լոնդոնում ավարտվեցին շախմատի London Chess Classic մրցաշարը: Եզրափակիչ մրցախաղում ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան 15:13 հաշվով հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ գրավեց առաջին տեղը: Նա կստանա 120 հազար դոլար պարգեւավճար, իսկ ֆրանսիացի շախմատիստը՝ 80  հազար: Երրորդ տեղի համար մրցամարտում աշխարհի փոխչեմպիոն, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, 16:12 հաշվով առավելության հասավ մեր շախմատիստ Լեւոն Արոնյանի նկատմամբ եւ գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Այս զույգի շախմատիստները կպարգեւատրվեն համապատասխանաբար 60 եւ 40 հազար դոլարով: