Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Միգրանտների միջազգային օրվա» առթիվ

Պաշտոնական
guteresh

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է։ Օրվա կապակցությամբ ուղերձ է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավոր  անձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։ Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։ Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ-առաջ կատարեց՝ ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։ Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝ միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։ Համաձայնագիրը մարդակետրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։ Այն մատնանշում է մի ուղի, որը կընձեռնի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։ Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի։