Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ի պատճառով անմխիթար վիճակում եմ. Ջրաշենի բնակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1-25

Ջրաշեն համայնքի բնակիչ Ժիրայր Մարտիրոսյանը  պնդում է՝ «Սպայկա» ընկերությունն իրեն պարտք է մոտ 4 մլն դրամ: 2013 թվականին նա միջնորդ է եղել «Սպայկա» ընկերության ու  Ջրաշենի բնակիչների միջեւ, ծիրան է մթերել։ Մթերման սեզոնի ավարտին Ժիրայր Մարտիրոսյանը «Սպայկա» ընկերությունից վերջնահաշվարկ է պահանջել, պատասխանել են, որ իրենք որեւէ մեկին պարտք չեն: Ժիրայր Մարտիրոսյանը ստիպված իր միջոցներից է համագյուղացիների պարտքը վճարել: Տունը գրավ է դրել, վարկ վերցրել: «Սպայկա»-ից պնդում են՝ իրենք  պարտքեր  չունեն Ժիրայր Մարտիրոսյանին։ Այս ընթացքում  Ժիրայր Մարտիրոսյանը  դիմել է տարբեր ատյանների, բայց բոլորից նույն պատասխանն է լսել: Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով եւ պնդել՝ վեճը ենթակա է լուծման դատական կարգով: Իր հերթին  Ժիրայր Մարտիրոսյանը  վստահեցնում է՝ եթե   նախկինում առկա վախի մթնոլորտը չլիներ, ապա գործն այլ ընթացք կստանար։ Մանրամասները՝ տեսանյութում: