Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլիպինները տոնում է իր չորրորդ հաղթանակը «Միսս տիեզերքում»

Հասարակություն
00000000000

«Թաիլանդում անցկացվող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթեց Ֆիլիպինները ներկայացնող Կատրիոնա Գրեյը»,- հաղորդում է BBC-ն: Այսպիսի շքերթները հաճախ արժանանում են քննադատությունների՝ գենդերային անհավասարության խթանման համար: Այդուհանդերձ, Ֆիլիպիններում բավականին տարածված է գեղեցկության մրցույթների անցկացման մշակույթը: Ֆիլիպինցիները մեծագույն ակնածանքով են տոնում  Գրեյի հաղթանակը, ում շնորհիվ գեղեցկության թագն արդեն չորրորդ անգամ շնորհվեց Ֆիլիպինների ներկայացուցչին: Ակտիվիստները «Միսս տիեզերքը» նկարագրում են որպես «մարմնի ցուցադրում», որը սահմանում է «անթույլատրելի գեղեցկության չափանիշներ»:  «Միս տիեզերքում» Հայաստանի ներկայացուցիչը Էլիզա Մուրադյանն էր, ով չկարողացավ հայտնվել կիսաեզրափակիչում: