Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աչքի հատվածում հրազենային վնասվածքներով զինվորի մասին տեղեկությունը ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանում

Հասարակություն
zinvor

Shamshyan.com-ը տեղեկություն է տարածել, որ դեկտեմբերի 16-ին աչքի հատվածում հրազենային վնասվածքներով զինվոր է տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ Shamshoyan.com-ի, զինվորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են նրան տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ «Ա1+»-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ դեպքի հանգամանքները ճշտելու համար, սակայն պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը քաղաքում չէ և ոչինչ չի կարող պարզաբանել: Իսկ ՊՆ տեղեկատվության վարչության և քարոզչության պետ Գևորգ Ալթույանն ասաց, որ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին: Տեղեկությունը հաստատել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. «Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: