Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուրս չէինք եկել մի անձին մյուսով փոխարինելու համար. Լուսինե Հարոյան

Քաղաքականություն
araj

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խստորեն հետևելու է Աժ անցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի իրականացմանը: Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ հետամուտ են լինելու իրենց առջև դրված այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանադրության, ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ըստ «Ազգային առաջընթացի» անդամների՝ արտախորհրդարանական ուժերի միավորման միայն մեկ ճանապարհ կա, որի համար, սակայն,  չկան բավարար նախադրյալներ: Կոնկրետ ծրագրի առկայության պայմաններում «Ազգային առաջընթացը» կհամագործակցի մյուս արտախորհրդարանական ուժերի հետ: Կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե նորընտիր խորհրդարանն արդարացնի քաղաքացիների հույսերը և հավելեց. «Նոյեմբերին ենք ստեղծել մեր կուսակցությունը, բայց երկար ժամանակ հանդես ենք եկել որպես քաղաքացիական շարժում: Այսօր ավելի շատ հնարավորություններ են ստեցծվել նորաստեղծ քաղաքական ուժերի համար: Մենք ուրախ կլինենք, եթե այս խորհրդարանն արդարացնի քաղաքացիների հույսերը, բայց առայժմ նման օպտիմիզմ չենք տեսնում»: «Ազգային առաջընթացի» ներկայացուցիչները վստահ են, որ ընդդիմությունը կարող է ձևավորվել արտախորհրդարանական ուժեր միջոցով: Այդ հակակշիռը պետք է գործի խորհրդարանից դուրս: Վերջում Լուսինե Հարոյանն ավելացրեց. «Ապրիլ-մայիս ամիսներին մենք դուրս չէինք եկել մի անձին մյուսով փոխարինելու համար»: