Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի տոնայնությունը մերժելի է. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
larisa

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ղեկավարությանն ուղղված սթափեցման կոչերը. «Ինձ համար այդ տոնայնությունն ու բառապաշարը մերժելի են»։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրի լուծմանը, ապա ըստ նրա՝ Հայաստանի պատմության մեջ ընդամենը մեկ ուժ է կողմ արտահայտվել տարածքների հանձնմանը. «Դա Լևոն Տեր- Պետրոսյանի ուժն էր, մնացած բոլորը հեղհեղուկ կարծիքներ են հայտնել»։ Նրա գնահատմամբ՝ եթե քաղաքական ուժերի միջև կա որոշակի տարաձայնություն Արցախի հարցով, ապա ժողովուրդը միակարծիք է։ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ հայկական կողմը դեռ չի էլ հասցրել ապրիլյան պատերազմի մասով իրավական պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։