Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ardara

Մայիս - նոյեմբեր ամսիների ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության ժամանակ այսօր Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ բոլոր բարեփոխումներն իրականացվել են նորարարական մեթոդներով։ «Իրականացվել է վարչական համաներում։ Սա 2015թ, խմբագրված ինստիտուտ է եւ 105 հազարից ավել անձանց նկատմամբ կիրառվել է համաներում։ Իրականացվել է քրեական համաներում։ Այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի մասով ավելի քան 1000 դատապարտյալ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Վերջին տասը տարիների ընթացքում ՔԿՀ-ների կոյուղիների վերանորոգման համար տրամադրվել է 250մլն դրամ։ Հնարավորություն կնձեռվի դատական նիստի ժամանակ էլեկտրոնային տարբերակով մուտքագրել գործը, որն իր էկրանին կարող է տեսնել դատավորը։ Հետագա պաշտոնավարման մասին հարցին պատասխանելով՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա քաղաքական պաշտոն է եւ պայմանավորված է վարչապետի հայեցողությամբ։ Պատրաստ է արդյոք շարունակել պաշտոնավարումը, ասաց որ ժամանակի ընթացքում պարզ կլինի։ Զեյնալյանն անդրադառնալով «Սասնա Ծռերի» անդամներին, որոնք անազատության մեջ են եւ կասկածվում են սպանություն կատարելու մեջ, ասաց, որ նրանք քաղբանտարկյալներ չեն։ «Արդարադատության նախարարը որեւէ դատավորի որեւէ հրահանգ չի տվել այս կառավարության օրոք»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։ «Չեմ ուզում անդրադառնալ հայտնի գաղտնալսումներին, դա շանտաժ է, դա իրավունքի նկատմամբ ոտնձգություն է։ Գրավականը, որ դատական համակարգը ավելի անկախ է դարձել, վկայում է, որ պետական մարմինները պարտվում են»։ Օրերս Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին, առանձնացրույց է ունեցել նրա հետ եւ խորհուրդ է տվել զբաղվել սպորտով, որովհետեւ Հունանյանը գիրացել էր։