Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 8-րդ տեղը գրավեց Լոնդոնի մրցաշարում

Սպորտ
a1chess-hrant-16.12.

Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարի շրջանակում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում տեղի ունեցավ վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Առաջատարներին հետապնդող Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց անգլիացի Կեյտ Արկելի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Նա ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ֆրանսիացի գրոսմայստեր Ժյուլ Մուսարը, որը վաստակեց 7,5 միավոր:     Մեր շախմատիստ Դավիթ Միրզոյանը 6 միավորով զբաղեցրեց 32-րդ տեղը, իսկ ահա շախմատիստուհի Սիրանուշ Ղուկասյանը մրցաշարն ավարտեց 97-րդ հորիզոնականում՝ վաստակելով 4,5 միավոր: