Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» պարտվեց մրցակցին, թեև Հենրիխ Մխիթարյանը երկու գոլ խփեց

Սպորտ
a1miki-1612

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին»: Դաշտի տերերը թեեւ առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին, սակայն նախ 28-րդ րոպեին, ապա 53-ին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ետ բերեց այդ գնդակները լոնդոնցիների համար եւ հավասարեցրեց հաշիվը: Խաղի ավարտից հինգ րոպե առաջ «Սաութհեմփթոնը» եւս մեկ գոլ խփեց եւ երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Ավաղ, «Արսենալն» այլեւս չկարողացավ պատասխան գնդակ խփել եւ ի վերջո պարտվեց 2:3 հաշվով: Այդպիսով, «Սաութհեմփթոնը» տարավ իր երկրորդ հաղթանակը ընթացիկ առաջնությունում, վաստակեց 12 միավոր եւ բարձրացավ 17-րդ անվտանգ հորիզոնական: «Արսենալը», որը 14 հանդիպում շարունակ պարտություն չէր կրել, այս անգամ զիջեց իր մրցակցին եւ նախապես վաստակած 34 միավորով մնաց նույն 5-րդ տեղում: Հաջորդ հանդիպումը լոնդոնցիները կանցկացնեն դեկտեմբերի 22-ին: Այդ օրը նրանք սեփական դաշտում կընդունեն 18-րդ տեղում գտնվող «Բառնլիին»: