Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շախմատիստների լոնդոնյան ստուգարքը շարունակվում է

Սպորտ
a1chess-london-1

Լոնդոնում շարունակվում են շախմատի խոշոր մրցաշարերը: Chess Classic-ի 3-րդ տեղի համար առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ: Այսօր կկայանան դասական երկրորդ պարտիան: ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում մեկ օրում միանգամից կայացան 7-րդ եւ 8-րդ տուրի պարտիաները: Այդտեղ հանդես եկող մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանը վաստակել է 6 միավոր եւ շարունակում է հետապնդել չորս առաջատարներին: Այսօր կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, նա կհանդիպի անգլիացի գրոսմայստեր Կեյտ Արկելի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կզբաղեցնի մրցանակային տեղերից որեւէ մեկը: Մեր մյուս ներկայացուցիչը, 17-ամյա Դավիթ Միրզոյանը, ունի 5,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 31-րդ տեղը: Իսկ ահա մեր միակ շախմատիստուհի Սիրանուշ Ղուկասյանը 4,5 միավորով ընթանում է 71-րդ հորիզոնականում: