Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանեցյանը կաշկանդված չէ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
20181215_144100-1

Կաշկանդված չեմ պատասխանելու ցանկացած հարցի,–ասում է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ։ Նա նշում է, որ մնում է իր խոստմանը հավատարիմ եւ պատրաստ է լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու։ Ի դեպ, ԱԱԾ–ն պատրաստվում է մասնագիտական տոնի։ Դեկտեմբերի քսանին  նշվելու է  ԱԱԾ աշխատակցի օրը։ Այսօր լրագրողներին ներկայացվեց նաեւ ՀՀ ԱԱ մարմինների 100-ամյակին նվիրված ֆիլմը, որում ասվում է ՝թավշյա հեղափոխությունը նոր էջ է բացել իրենց համար։ Վանեցյանը առաջարկ չի ստացել Արթուր Վանեցյանը արդյո՞ք կմնա որպես ԱԱԾ տնօրեն։ Այս հարցին նա պատասխանելիս՝ հետ կգնա քսան տարով, երբ ընդամենը քսան տարեկանում սկսեց աշխատել այս կառույցում եւ արդեն յոթ ամիս է ինքը տնօրեն է։ Հուսով եմ,որ դեռ երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել,– ասաց նա եւ ի պատասխան փոխվարչապետ նշանակվելու հարցի՝ նշեց, որ վարչապետից քաղաքական առաջարկ չի ստացել։ Վանեցյանը՝գաղտնալսման մասին Եկեք գաղտնալսման   թեմայով խոսեմ եւ այն փակենք,– ասում է ԱԱԾ տնօրենը։Ինքը համոզված է, որ շուտով գաղտնալսողները պատասխան կտան, իսկ ինքը կասկածվող շրջանակի մասին չի ասի, քանի որ ընթանում է նախաքննություն։ Նա փորձագետների միջոցով կարողացել է վերականգնել իր խոսակցությունները եւ մտահոգվելու առիթ չունի։ Որեւէ միտք գաղտնալսված խոսակցության մեջ,որի համար  կարող եմ ամաչել եւ բացասական ազդեցություն ունենա, չկա,– ասում է նա՝ ընդգծելով՝  հրապարակվածը մոնտաժված է։ Պարոն Վանեցյանը շարունակում է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ չի խոսել եւ չի ճանաչում։  Ի դեպ, նա վստահ է, որ իրեն կամ սրահում նստած ցանկացած լրագրողի գաղտնալսելը նույն իրավական հարթության մեջ է. խախտվում է մարդու իրավունք։ Իհարկե, նա լրագրողներին չհամոզեց։ Ո՞վ է Զեմֆիրա Վանեցյանը Այս հարցը տրվում է ԱԱԾ տնօրենին՝  նախաբանով, որ այդ կինը բիզնես ունի օֆշորային գոտում ,եւ նա Արթուր Վանեցյանի հորեղբոր կինն է։ Արթուր Վանեցյանն ասում է՝ այո, իր ազգականն է, բայց ճշտում պետք է անել։ Բիզնեսը պատկանում է հորեղբոր որդուն՝ Կարենին, ով բնակվում է ԱՄՆ–ում եւ թավշյա հեղափոխությունից հետո է ստացել ՀՀ քաղաքացիություն։ Նա հիմա Երեւանում է։ Արթուր Վանեցյանը նույնիսկ նրան առաջարկել է գալ այս ասուլիսին՝ վստահ, որ այս հարցը լինելու է։  Նա, սակայն, չի եկել։ «Իսկ ես բիզնես չունեմ»,– վստահեցրեց նա։ Սպասվում են նոր բացահայտումներ Պետության վնասը փոխհատուցելու դեպքում ես կողմնակից եմ, որ անձը ազատ արձակվի,– ասում է ԱԱԾ տնօրենը։ Ի՞նչ է մեզ տալիս՝ տնտեսական հանցագործություն անողին բանտում պահելը, եթե փոխհատուցել է,– շարունակում է նա։ Իրենք արդեն 19 մլդ դրամի պետությանը հասցված վնաս են հայտնաբերել, որից 13 մլդ արդեն  վերադարձվել է բյուջե։ Ներկայումս ստուգվում են 216 մլդ դրամ գործարքների օրինականությունը, եւ արդեն, ըստ նրա, հիմնավորված ապացույցներ կան պետությանը հասցված վնասի մաաին։ Նա այս ասաց Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ հարցին ի պատասխան։ Արմեն Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի, հատկապես որ Գոլդեն Փալաս  հյուրանոցը օֆշորային գոտում գրանցված էր նրա որդու անունով։ Չի բացառվում, որ գործը կարճվի՝ օրենքին համապատասխան վնասի վերականգնման հիմքով։ Շահնազարյանին պարզապես հրավիրել են  Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին եւ ԱԱԾ հրավիրվելուն, ասում է, որ իշխանության համար Արցախը վաճառելու մեղադրանքը հիմք է, որ իրենք արձագանքեին։ Այդ դավաճանության մեղադրանք է Փաշինյանին ,– ասում է նա։  Ինքը մեղադրեց, ապա հետագայում փոխեց խոսքը՝ասելով, որ այդ քաղաքական հայտարարություն է արել ,– Դավիթ Շահնազարյանին  վերաբերյալ շարունակեց  նա։ Արթուր Վանեցյանի ասուլիսը տեւեց մոտ երեք ժամ։ Շատ հարցերի դեպքում պարոն Վանեցյանը փակագծեր չբացեց՝ ասելով նախաքննության գաղտնիք է։Նա խոստացավ,որ շարունակելու է բաց աշխատել,լրագրողներին էլ առաջարկեց իր հետ լուսանկարվել։