Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկարիչների միությունում թեժ է. նախագահ են ընտրում (տեսանյութ)

Հասարակություն
miutyun

Նկարիչների միությունը նախագահ է ընտրում, համագումարն ընթանում է լարված պայմաններում, տասնյակ նկարիչներ դեմ են գործող նախագահ Կարեն Աղամյանին և ցանկանում են այլ անձի տեսնել այդ պաշտոնում: Մթնոլորտն առանձնապես թեժացավ երբ որոշվում էր, թե ով պիտի վարի նիստը, տևական բանավեճից, աղմուկ- աղաղակից հետո որոշվեց,որ  Աղամյանը նույնիսկ նախագահողի սեղանին չպիտի նստի: Բողոքող նկարիչները մի քանի խնդիրների մասին են բարձրաձայնում, դրանցից մեկը միջազգային ցուցահանդես- վաճառքներին մասնակցելու հարցն է, նկարիչների խոսքով միությունը չի կարողանում կազմակերպել դա. «Նկարիչները պետք է ցուցադրվեն, միջազգային արենա դուրս գան, մարդիկ ապրուստի խնդիր ունեն»,- ասում է գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը, որն առաջադրվել է միության նախագահի թեկնածու: Ըստ նրա առանց օգնության հնարավոր չէ այդ ամենը կազմակերպել. «Օնլայն ճանապարհով տարվա մեջ կարելի է մեկ- երկու նկար վաճառել, սա լուրջ գործ է և լուրջ աշխատանք է պահանջում»: