Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները կպայքարեն աշխարհի չեմպիոնի դեմ

Սպորտ
a1chess-rapid

Դեկտեմբերի 25-31-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 9 մասնակից: Այդ մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը:   Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 164 շախմատիստ, այդ թվում 125 գրոսմայստեր: Մասնակիցների աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:   Հայաստանից հայտ են ներկայացրել գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը:   Կանանց առաջնությունում հանդես կգան 102 շախմատիստուհի, այդ թվում 62 գրոսմայստեր: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: