Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը առայժմ 10-րդ տեղում է Լոնդոնի մրցաշարում

Սպորտ
a1chess-london

Լոնդոնում անցկացվող շախմատի ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:   Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաշտություն կնքեց լեհ միջազգային վարպետ Պիոտր Պիեսիկի հետ: Նա այժմ 4,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Այսօր մեր շախմատիստը սեւերով կմրցի իսպանացի միջազգային վարպետ Անտոնիո Լակասայի հետ:   ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանն այս տուրում հաղթեց անգլիացի Թոմաս Վիլիերսին եւ  վաստակած միավորներով հավասարվեց Հրանտ Մելքումյանին, սակայն լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցնում է 21-րդ հորիզոնական: Այսօր մեր 17-ամյա շախմատիստը սեւերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Դաս Դեբաշիսի հետ:   Հայաստանը ներկայացնող շախմատիստուհի Սիրանուշ Ղուկասյանը 6-րդ տուրում հաղթեց լեհ Միկոլայ Ռոգացևիչին և այժմ 4 միավորով բաժանում է 28-61-րդ տեղերը: Նրա հաջորդ մրցակիցը նորվեգացի շախմատիստ Ֆրոդե Էլսնեսն է: